Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

Հայ-էմիրաթական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. ԱՄԷ-ն Հայաստանում նշում է հիմնադրման 46-ամյակը

 Արաբական Միացյալ Էմիրությունները տոնում է հիմնադրման 46-ամյակը: Դեկտեմբերի 2-ին նշվող ազգային տոնի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական, հասարակական և այլ կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին:

«1971 թվականի այս օրը երկրի Էմիրությունները միավորվեցին  մեկ պետության մեջ, որը դարձավ կայուն զարգացման, առաջընթացի եւ աճի առաջատար մոդել  Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս»,-նշեց դեսպանը:

Նա անդրադարձավ Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք բարձր մակարդակի են:

«Այս հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ համագործակցության սկզբունքների վրա, ինչն անցյալ տարի հասավ ռազմավարական գործընկերության մակարդակի: ՀՀ Նախագահի կատարած վերջին այցը ԱՄԷ, Աբու Դաբիի թագաժառանգի սպասվող այցը Հայաստան, ԱՄԷ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարի այցը Երեւան, ինչպես նաեւ Հայաստանի եւ Էմիրությունների նախարարների փոխայցերը վկայում են առկա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու երկուստեք ցանկության մասին»,- շեշտեց  Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին՝ ընդգծելով, որ տնտեսական, մշակութային հարաբերություններում նկատվում են շարունակական զարգացման եւ աճի միտումներ, ինչի վառ ապացույցն է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աճը: 2017 թվականին 9 ամիսների ընթացքում այն հասել է մոտ 140 մլն դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված 71 մլն դոլարի փոխարեն:

«Ակնհայտ է, որ երկու բարեկամ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ Հայաստանում էմիրաթական ներդրումների աճը փաստում են Հայաստանի տնտեսության նկատմամբ Էմիրությունների բիզնես ոլորտի վստահության մասին, ինչին նպաստել են նաեւ մեր հայ գործընկերների հետեւողական ջանքերը: Ակնկալում ենք, որ առաջիկայում կգումարվեն հայ-էմիրաթական համատեղ հանձնաժողովի հանդիպումներ՝ հատկապես, հաշվի առնելով, որ համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, իմ բարեկամ պարոն Արմեն Գեւորգյանը: Ես միայն կարող եմ գնահատել եւ ողջունել հայ-էմիրաթական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ հուսալով, որ այն կունենա նորանոր հաջողություններ ապագայում»,- հավելեց դեսպանը: 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն էլ ընդգծեց, որ անցնող տարին իսկապես բեկումնային էր հայ-էմիրաթական հարաբերությունների համար:

«Մեր երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջեւ ձեւավորված լավագույն բարեկամական հարաբերությունները ավելի նպաստեցին բոլոր ոլորտներում մեր կապերի զարգացմանը եւ խորացմանը:  Ես ուզում եմ այսօր վստահեցնել բոլորին, որ մենք նույն ջանասիրությամբ եւ եռանդով պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքները»,-եզրափակեց Արմեն Գեւորգյանը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ)
Ամենադիտված