Հրանտ Մելքումյանը միանձնյա գլխավորում է «Fide open»-ի մրցաշարային աղյուսակը
Սպորտ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է անպարտելի մնալ Լոնդոնի մրցաշարում:
«London Chess Classic FIDE OPEN»-ում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Հրանտ Մելքումյանը կրկին հաղթանակ տոնեց և 7 հնարավորից հավաքելով 6,5 միավոր, միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Գաբրիել Սարգսյանն այս տուրում նույնպես հաղթանակ տոնեց: Նա ունի 5,5 միավոր:
Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 2-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան