Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Գոյատևման բյուջե-2018

Վերլուծական

2018 թ. բյուջեի քննարկումներն ավարտվեցին: Բյուջեն ընդունվեց։ Նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ` 35-ը: Նախագծին դեմ էին «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները: Ի դեպ, գալիք տարվա բյուջեի նախագիծն իր կողմերի քանակով զիջեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմուկ հանած նախագծին: Ցավոք, բյուջեի քննարկումներն ընթացան այնպես, ինչպես և սպասվում էր։ Դժվար չէր ենթադրել, որ կարևոր, խորքային հարցեր բյուջետային քննարկումների ժամանակ շատ քիչ կհնչեն։ Հիմնականում կլինեն սիրողական, առանձին հոդվածներով ծախսերի վերաբերյալ հարցեր, որոնց տակից կառավարությունն առանց դժվարության դուրս կգա։

Շատ սուբյեկտիվ մի նկատառում անենք, որը ոմանց կարող է դուր չգալ։ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը բյուջետային քննարկումներին պատրաստվում և մասնակցում են «տնավարի»։ Ավելին՝ շատ քիչ հավանական է, որ լրջորեն պատրաստվում են։ Պատրաստվել ասելով՝ նկատի ունենք, որ կուսակցությունը մոբիլիզացնում է իր մտավոր ներուժը, իրեն անդամակցող տնտեսագետների, ֆինանսիստների և այլ մասնագետների հետ լրջորեն քննարկում բյուջեի նախագիծը, դրա տրամաբանությունն ու գաղափարախոսությունը, մշակում իրենց այլընտրանքը, և այլն։ Փոխարենը մերոնք ֆիքսվում են բյուջեի առանձին հոդվածների վրա։ Ոմանք թերթում են հաստափոր այդ փաստաթուղթը, իրենց համար նշում մի քանի կոնկրետ թվեր, որ ելույթ ունենալիս կամ հարց տալիս տպավորություն ստեղծեն, թե ոտքից գլուխ ծանոթացել են նախագծին։ Մեծ մասը, սակայն, ավելի հեշտ մեթոդ է օգտագործում. մամուլից ծաղկաքաղ է անում քննարկման առարկա դարձած մի քանի թիվ ու դրույթ և դարձնում քննարկման առարկա։

Բյուջեի քննարկումն ամբողջացրեց այն պատկերը որն այսօր ունենք ԱԺ-ում: Թվում է՝ այսքան թերություններով լի երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը պետք է դառնար ընդիմության գլխավոր թիրախը: Կարելի էր նաև դիվիդենտներ շահել այս քննարկումներում: Թե՛ ԵԼՔ-ը, թե՛ «Ծառուկյան» դաշինքը դրա կարիքը ունեն: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է կառավարությանը չհիշեցնել այն մասին, որ այս տարի մենք արդեն պետք է բյուջետային ծրագրավորման անցած լինեինք։ Ինչպե՞ս կարելի է քննարկման առարկա չդարձնել պետական պարտքի մասին օրենքում սպասվելիք փոփոխությունները։ Ու փոխարենը՝ խոսել այն մասին, որ գյուղերում առաջին դասարաններ չեն բացվում՝ արտագաղթի պատճառով։ Ժողովրդագրական խնդիրը, իհարկե, սուր է, բայց ի՞նչ կապ ունի դա բյուջեի նախագծի հետ։ Ընդդիմությունը՝ իր պատրաստվածությամբ, պետք է ամեն ինչ անի՝ մասնագիտական դաշտում իշխանությանը ոչնչով չզիջելու համար։ 

Ընդդիմության նման պասիվությունը պատահական չես անվանի: Փաստացի, ստացվում է, որ պառլամենտական ընդդիմությունը՝ հանձինս ԵԼՔ-ի, ունի բավական մեծ էնտուզիազմ ու ակտիվություն, բայց չունի բավարար առարկայական օրակարգ՝ իշխանությանը հակադրելու: «Ծառուկյան» դաշինքի կսմիթներն էլ, որը չես անվանի ընդդիմադիր ուժին հարիր, պատշաճ քննադատություն՝ կարծես թե հուշում են, որ դաշինքն աչքի տակ պահում է 2018-ին կոալիցիա մտնելու հեռանկարը: Այդ հեռանկարը, հետևաբար՝ նաև քաղաքական լուսանցքում հայտնվելու սպառնալիքը քաջ գիտակցում է նաև ՀՅԴ-ն. գուցե դա է պառճառը, որ մասնավորապես Աղվան Վարդանյանը չխանայեց գովասանքի խոսքերն՝ ուղղված կառավարության տնտեսական քաղաքականության արդյունավետությանը, որը, ընդունենք՝ փոքր-ինչ կասկածելի է: Այո՛, ընդդիմությունը դեմ քվեարկեց և դա հասկանալի է, քանի որ եթե չկա կոշտ պրեսինգ, առնվազն առկա է  իշխանական ուժի ամպլուան պահպանելու ցանկություն:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված