Իմ ու Մեսսիի պայքարը շարունակվում է. Ռոնալդու
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է 2017թ.-ի «Ոսկե գնդակ»-ին արժանանալու մասին:
«Հուսով եմ՝ կկարողանամ բարձր մակարդակով դեռ մի քանի տարի խաղալ: Մեր պայքարը Մեսսիի հետ՝ շարունակվում է: Մենք մեր թիմերի համար անում ենք ամեն ինչ, ինչին ունակ ենք:
Հիմա ինձ լավ եմ զգում: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում: «Ռեալ»-ում ամեն ինչից գոհ եմ, կցանկանայի մնալ թիմում և այստեղ ավարտել կարիերաս, եթե դա հնարավոր է»,-պորտուգալացու խոսքը մեջբերում է Goal-ը:
Նշենք, որ Մեսսին ու Ռոնալդուն Ոսկե գնդակ»-ին արժանացել են 5-ական անգամ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան