Ծովակ գյուղում ընտանիքի 3 անդամ թունավորվել են շմոլ գազից
Հասարակություն
Ոստիկանության Վարդենիսի բաժնում Դեկտեմբերի 8-ին հաղորդում է ստացվել, «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով` հարցականով» ախտորոշմամբ Ծովակ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Աղաբեկ Խ.-ն, 1961 թ. ծնված Անուշ Հ.-ն և 1997 թ. ծնված Երազիկ Գ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը գազի վառարանից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը