Տրանսպորտի նախարարության աշխատակիցները հավաքել են ճամպրուկները
Հասարակություն
«Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղափոխվել է նոր շենք, որը կառավարության սպիտակ նորակառույցում է՝ ԱԳՆ-ի շենքում:
Նշենք, որ այս շենքում են տեղակայված նաև ՀՀ սփյուռքի, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները։
Հիշեցնենք, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախկին շենքը բազմիցս հանվել է աճուրդի:
Այս նախագիծն ընդգրկվել է Կառավարության նիստերի օրակարգում: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող հողամասն օտարել դասական աճուրդով: Հիշեցնենք, որ շենքը մեկ անգամ էլ էր նախկինում աճուրդի դրվել, սակայն չի վաճառվել` գնորդ չունենալու պատճառով:
Վաճառքի հանված նախարարության շենքի մեկնարկային գինը կազմում է 13 մլրդ 223 մլն 400 հազար 652 դրամ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը