Երևանի փոխքաղաքապետը մասնակցել է Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի հիմնադրման 70-ամյակի տոնակատարությանը
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի հիմնադրման 70-ամյակի հանդիսավոր արարողությանը: Հանդիսությանը մասնակցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաղորդագրության մեջ նաև նշված է, «Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցի բակում բացվել է կրթօջախի անվանակրի՝ հայ նշանավոր գրող Ստեփան Զորյանի հուշատախտակը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են կրթօջախի անցած ուղին, տարբեր տարիներին դպրոցում դասավանդած վաստակաշատ մանկավարժների գործունեությունը, անդրադարձել դպրոցի վարկանիշը մշտապես բարձր պահած շրջանավարտների հաջողություններին:
Ըստ օրվա խորհրդի և դպրոցի հոբելյանի առթիվ դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը և մի շարք ուսուցիչներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը