Դաշնակցությունը պատրաստ է հնարավոր կոալիցիաներին (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այն համոզմանն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությունը պահելու է 1918 թվականին մեզ տրված խորհուրդը, ինչը եկող սերունդները և մենք պետք է պահենք և պահպանենք։
Այս մասին այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Անդրադառնալով նոր կառավարության երիտասարդների և նրանցից՝ հասարակության ակնկալիքների մասին՝ Մինասյանը նկատեց, որ կա զգուշավորություն, բայց՝ ոչ մտավախություն․ «Երիտասարդ լինելով հանդերձ՝ եթե դրա հիմքում դնում ենք ազգային-պետական արժեքները՝ ունենալու ենք հաջողություն. որևէ մեկը չի ծնվել նախարար, ընդամենը շատ կարևոր է, որ արագ և մեր ծրագրերին համահունչ առաջ գնանք»:
Հնարավոր կոալիցիաների մասին հարցին էլ Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ ««Դաշնակցությունը» պատրաստ է միշտ»:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»