Վանեցյանը կպատժի (տեսանյութ)
ՔաղաքականԲոլոր ապօրինի հարստացածները, կոռուպցիոն սխեմաներով աշխատողները, կոռումպացված պաշտոնյաները և առհասարակ օրինախախտները կպատժվեն: Այս մասին այսօր, Սարդարապատում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ իրենց պայքարը լինելու է շարունակական և անզիջում:
Անդրադառնալով հարցին, թե կոռուպցիոն սխեմաները հովանավորել են Կարեն Կարապետյանն ու Վարդան Հարությունյանը՝ Վանեցյանը տեղեկացրեց, որ այս պահին նախաքննություն է ընթանում և մինչև դրա ավարտը ոչինչ չի կարող ասել, սակայն չբացառեց նաև նրանց հնարավոր հարցաքննությունը:
Խոսելով կոռուպցիոն սխեմաների մասին, ԱԱԾ ղեկավարն ընդգծեց, որ դրանք եղել են վաղուցվանից. «Մեր պայքարը հասնելու է նրան, որ ունենանք հստակ ապացույցներ: Մենք անելու ենք այնպես, որ հասարակության մեջ չլինեն կասկածներ, որ այս կամ այն գործողությունն արել ենք պատվերով»,- ասաց Վանեցյանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)