Ավագանու անդամները՝ թիվ 19 պոլիկլինիկայում չարաշահումների հետքերով (տեսանյութեր, լուսանկարներ)
ՏեսանյութերԵրևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներն այսօր` մայիսի 29-ին, այցելելեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 19 պոլիկլինիկա՝ հնարավոր չարաշահումների հետքերով։ Խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում նշեց` նրանք բազմիցս ահազանգեր են ստացել պոլիկլինիկայի՝ 30-ից ավելի բուժաշխատակիցներից: Նրանք հայտնել են, որ իրենց աշխատավարձերից յուրաքանչյուր ամիս որոշակի գումար են վճարում կոմունալ վճարների համար։
Բուժաշխատողները հավաստիացրել են, որ սոնոգրաֆիայի և մամոգրաֆիայի սարքերը չեն աշխատում։ Խմբակցության անդամները հերթով շրջեցին աշխատասենյակներով: Թեև սոնոգրաֆիայի բաժնի աշախատակիցները պնդեցին, որ սարքը աշխատում է և այսօր սպասարկել են շուրջ 30 այցելուի, սակայն մամոգրաֆիայի դեպքում իրավիճակն այլ էր: Սկզբում ավագանու անդամները արձանագրեցին, որ մամոգրաֆիայի սենյակի դուռը փակ է, ավելի ուշ՝ մոտեցավ աշխատակիցը և պարզվեց, որ իսկապես մամոգրաֆիայի սարքը խնդիր ունի:
Բժշկուհի Արմինե Ղազարյանը նշեց, որ սարքը գրեթե մեկ ամիս է, ինչ չի աշխատում, որի մասին հայտնել է տնօրենին և դիմել են համապատասխան մարմիններին։ Ապա ներկաները պահանջեցին ներկայացնել վերջին գրանցումը, սակայն բուժաշխատողն այդպես էլ չկարողացավ ցույց տալ այն:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»