Անհայտ անձը քաղաքի կենտրոնում սպանել է երկու ոստիկանի և անցորդի (տեսանյութ)
ՏեսանյութերLe Soir թերթը հայտնում է, որ այսօր՝ մայիսի 29-ին, Բելգիայի Լիեժ քաղաքի կենտրոնում փոխհրաձգություն է սկսվել. անհայտ անձը երկու ոստիկան եւ մեկ անցորդ է սպանել։
«Հարձակվողը ոչնչացվել է ոստիկանության բանդիտիզմի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման մարտիկների կողմից» նաև հայտարարել «իրադրությունը հսկողության տակ է, եւ հարեւան լիցեյի սովորողներին վտանգ չի սպառնում»,-հայտնել է Լիեժի քաղաքագլուխ Վիլլի Դեմեյրը:
RTBF հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 10:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:30-ին): Անհայտ անձը նախ սկսել է կրակել քաղաքի կենտրոնական մասի Ավրոյ ծառուղու սրճարանում, այնուհետեւ պատանդ է վերցրել մի կնոջ եւ թաքնվել հարեւանությամբ գտնվող լիցեյի շենքում:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, պատանդառված կնոջ ճակատագրի մասին առայժմ չի հաղորդվում: Հետաքննությունը հսկողության տակ է վերցրել թագավորության Դաշնային հակաճգնաժամային կենտրոնը, ինչի մասին իր Twitter-ում գրել է Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յանբոնը։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»