«Բանջի ջամփով» է համարլվել աշխարհի ամենաբարձր ապակյա կամուրջը (տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ը հայտնում է, որ Չինաստանում կառուցված ամենաբարձր ապակյա կամուրջը համալրվել է «բանջի ջամփով» (ատրակցիոն, որում մարդուն կապում են ռետինե ճոպանից, ինչից հետո նա մեծ բարձրությունից ցատկում է ներքև):
Ատրակցիոնը գտնվում է 265 մ բարձրության վրա: Դրա տակ խոր կիրճ է: Ատրակցիոնը դեռևս պաշտոնապես չի բացվել, քանի որ առայժմ փորձարկման փուլում է: Առ այսօր դրանից ցատկել է 6 փորձարկող ու շատ գոհ է մնացել:
Նշենք, որ կամրջի վրա «բանջի ջամփից» բացի՝ շուտով կհայտնվի էքստրեմալ ժամանցի համար նախատեսված մեկ այլ ատրակցիոն՝ զիփլայն:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»