«Ով ուզում է լինի՝ պատգամավոր, թե օլիգարխ, եթե նեղում է՝ զանգեք. կգամ, ձեր կողքին կկանգնեմ». Վալերի Օսիպյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)
ՏեսանյութերՄայիսի 30-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ու ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն անցկացրին ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ:
Ոստիկանության պետը խոսեց օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին:
Վալերի Օսիպյանը նշեց, որ պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ:
Կրկին ընդգծվեց կոռուպցիոն որևէ դրսևորման բացառման և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը:
«Անկախ պաշտոնից, օլիգարխ լինելուց, եթե որևէ մեկը նեղում է՝ զանգեք՝ կգամ, ձեր կողքին կկանգնեմ, ով ուզում ա լինի. պատգամավոր լինի, չգիտեմ ինչ լինի, ամենա-ամենա եսիմ ինչ օլիգարխը լինի, դուք եք օրենքը, բայց դա պետք է լինի կոռեկտության սահմաններում, օրենքի սահմաններում»,- իր խոսքում ասում է Վալերի Օսիպյանը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»