Վերամբարձ կռունկն ընկել է բնակելի տների վրա (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերԱՄՆ Ֆլորիդա նահանգի Լաուդերհիլ քաղաքի հրշեջ ծառայության թվիթերյան էջում ասվում է, որ քաղաքում վերամբարձ կռունկն ընկել է բնակելի տների վրա, ինչի հետևանքով տուժել է 2 մարդ։
Աղբյուրը մանրամասնում է, որ ընկնելիս այն վնասել է տներից մեկի տանիքը: Հայտնի է նաև, որ վերամբարձ կռունկն օգտագործվում էր էլեկտրափոխանցման գծերի անցկացման համար: Փրկարարներն ուսումնասիրում են դեպքի վայրը, որպեսզի համոզվեն, որ փլատակների տակ մարդ չի մնացել:
Վերամբարձ կռունկի ընկնելու պատճառը դեռևս հայտնի չէ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)