Ferrari-ն ներկայացրել է 1 օրինակով արտադրված մեքենա (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերLuxury Launches կայքը հայտնում է, որ իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունը Concorso d’Eleganza Villa d’Este ամենամյա ավտոցուցադրության ժամանակ ներկայացրել է իր ամենաթարմ աշխատանքը՝ մեկ օրինակով արտադրված SP38 Deborah մոդելը:
Ինչպես նշում է կայքը, այն ստեղծվել է հատուկ նախագծի շրջանակում՝ 18 ամսվա ընթացքում: Այն կառուցվել է 488 GTB-ի հիմքով ու առանձնանում է Ferrari-ին բնորոշ դիզայներական լուծումներով: Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 3.9 լ աշխատանքային ծավալով V8 շարժիչով:
Նշենք, որ գնի վերաբերյալ տեղեկություն չկա:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)