Զիփլայնի միջոցով են գյուղի բնակիչներն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվում (տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ը հաղորդում է, որ Չինաստանի հեռավոր գյուղերից մեկի բնակիչներն իրենց բնակավայրի սահմաններից դուրս այլ վայր գնալու համար ստիպված են օգտվել արագահոս գետի վրայով անցնող զիփլայնից: Նրանք գետը շրջանցելու համար հարմար ճանապարհ չունեն, բացի այդ, չեն կարող նավակով մյուս ափ հասնել, քանի որ գետի հոսանքը շատ արագ է, ու կան բազմաթիվ ստորջրյա սուր քարեր:
Նշվում է, որ գյուղի բնակիչներից ոչ մեկ մեքենա չունի, ուստի՝ ինչ-որ տեղ գնալու միակ տարբերակը զիփլայնով գետն անցնելն է: Բնակիչների խոսքով՝ իրենք բոլորը հավատացյալ են, ու ամեն կիրակի զիփլայնի մոտ կուտակումներ են առաջանում, քանի որ մարդիկ գնում են մոտակայքում գտնվող եկեղեցին:
Տեղի բնակիչները հույս ունեն, որ իշխանությունները մի օր գետի վրայով կամուրջ կկառուցեն:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»