50-ամյա Վին Դիզելը 30 տարի անց դպրոցի ավարտական դիպլոմ է ստացել (տեսանյութ)
ՏեսանյութերTMZ-ն հայտնում է, որ 30 տարի անց 50-ամյա Վին Դիզելը դպրոցի ավարտական դիպլոմ է ստացել։ Վերջինս ուսումը կիսատ էր թողել. այն ժամանակ դեռ սկսնակ դերասանը հետաքրքրել էր Սթիվեն Սփիլբերգին, որը նրան հրավիրել էր նկարահանվելու «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմում։ Վինը հեռացել էր Հանթեր քոլեջից, որտեղ երեք տարի հաճախում էր գրական դասընթացների ու փորձում ուժերը որպես սցենարիստ։ Կիսատ թողնելով ուսումը՝ Վին Դիզելը ուղևորվում է Հոլիվուդ։ Եվ միայն 30 տարի անց աստղը քոլեջից դիպլոմ է ստանում։ Դերասանը ելույթ է ունեցել 2000 ուսանողների առաջ։
«Մենք բոլորս մարտիկներ ենք։ Մենք կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները։ Դուք դա սովորում եք այստեղ ու հետո ձեզ հետ դա տանում կյանք։ Հետո դուք նայում եք Հոլիվուդին ու դուք փոխում եք Հոլիվուդը։ Դուք կարող եք փոխել Հոլլիվուդի կերպարն ու իմիջը, քանի որ դուք ունեք մարտնչելու հպարտություն, արժանապատվություն ու ցանկություն»,- ասել է Վին Դիզելը;


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»