ԿԳ նախարարն իր նախորդից ավելի լավ լուծում այս պահին չի կարող առաջարկել (տեսանյութ)
ՔաղաքականԿառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով բազմաթիվ տարակարծությունների տեղիք տված տարկետման իրավունքին, նշեց, որ այս պահին ավելի լավ լուծում, քան ներկայացրել է նախորդ Կառավարությունն, իրենք չեն կարող առաջարկել, ուստի, որոշակի փոփոխություններ կանեն ՀՀ զինապարտության մասին օրենքում, սակայն նոր բան այս պահին չեն կարող առաջարկել:
«Զինապարտության մասին ասօրվա գործող օրենքից ավելի լավ տարբերակ մենք չենք կարող ունենալ: Սա առավել կոմպրոմիսայինն է բոլոր կողմերի համար: Մենք սրանից լավ լուծումներ չենք կարող ունենալ և մենք հնարավորություն չունենք օրենքը փոփոխելու: Մենք որոշակի շեմեր իջեցնելով, փորձել ենք գտնել առավել կոմպրոմիսային տարբերակներ բոլոր կողմերի համար»,-ասաց նախարարը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»