Ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել գարշահոտ ուղևորի պատճառով (տեսանյութ)
ՏեսանյութերMirror-ի հազորդմամբ՝ Transavia Airlines ընկերության Boeing ինքնաթիռը Նիդերլանդներից Իսպանիա թռիչքի ընթացքում հարկադրված վայրէջք է կատարել Պորտուգալիայում։ Անձնակազմի նման որոշման պատճառը գարշահոտ ուղևորն էր։ Վերջինիս մոտ գտնվող ուղևորներն ուշագնաց էին լինում, նրանցից ոմանք փսխել են։ Անձնակազմը գարշահոտ ուղևորին փորձել է մեկուսացնել ինքնաթիռի զուգարանում, սակայն դա էլ չի օգնել։ Boeing-ը հարկադրված վայրէջք է կատարել Պորտուգալիայում, իսկ տղամարդու «զոհերին» բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Ավիաընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել «բժշկական պատճառներով»։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»