Խնդիրն ընտրացուցակների անճշտությունները չեն. Մուկուչյանը՝ Դավիթ Հարությունյանի հայտարարության մասին (տեսանյութ)
ՔաղաքականՀիմնական խնդիրը ոչ թե ընտրական ցուցակների անճշտությունն է, այլ ցուցակների կազմման մեթոդաբանությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է նշանակում Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, որ ինքը դեմ չէ ցուցակների մաքրմանն ու ավելի մոբիլ դարձնելուն։
«Ցուցակների մաքրելու ներքո ես հասկանում եմ, որ եթե կան անճշտություններ, ապա դրանք պետք է վերացվեն։ Ցուցակներում թերությունները միշտ էլ վերացվել են, այստեղ խնդիրը ոչ թե ցուցակներում առկա անճշտություններն են, այլ ցուցակների կազմման մեթոդաբանությանը։ Որովհետև այսօր ընտրողների ցուցակում ամրագրվում են մարդկանց անունները, որոնք հաշվառված են ՀՀ–ում, անկախ նրանից բնակվում են այստեղ թե ոչ»,–նշել է նա։
Ընտրական օրենսգրքի փոփոխություններին իր մասնակցության մասին հարցին Մուկուչյանը նշեց, որ երբ կլինի որոշակի նախագիծ, ԿԸՀ–ն հանդես կգա առաջարկներով. «Մեր առաջարկները կլինեն ոչ թե ընտրակարգի վերաբերյալ, թե ինչպիսի ընտրակարգ լինի, դա բացառապես քաղաքական ուժերի որոշելիք հարց է, այլ ընտրական գործընթացների կազմակերպման խնդիրներին»,–եզրափակեց նա։
Տեսանյութը՝ news.am-ի


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»