Կայա Գերբերն ու Բելլա Հադիդը` Alexander Wang ցուցադրությանը (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերՆյու Յորքում՝ Սաութ – Սթրիթ- Սիպորտ մանհեթենյան նավահանգստում, 80- ականները հիշեցնող իր ամառային հավաքածուն է ներկայացրել հայտնի դիզայներ Ալեքսանդր Վենգը։ Ցուցադրության գլխավոր մոդելներն են եղել Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Կայա Գերբերը, Բելլա Հադիդն ու Բեհաթի Պրինսլուն։
34-ամյա դիզայների հիմնական շեշտադրումը արել է կաշվե բաճկոնների, նեղ ու ուլտրակարճ կիսատաբատների ու ցանցավոր ներքնազգեստի վրա։
Հավաքածուն խանութների վաճառասեղաններին կհայտնվի արդեն սեպտեմբերին։ Ինչպես նշել է 34-ամյա ոճաբանը, հավաքածուն ստեղծելու հարցում նրան ոգեշնչել են 1972թ.-ին Նահանգներ արտագաղթած ծնողների հիշողությունները։
«Այս հավաքածուն նվիրված է ազատությանը։ Մենք լուրջ ենք վերաբերում մեր աշխատանքին, բայց ոչ ինքներս մեզ, դրա համար էլ հագուստում ազատության զգացումը միշտ բնորոշ է իմ ստեղծած հագուստին»,- նշել է ոճաբանը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)