Վարչապետը սուրճ է թափել խորհրդարանի մուտքի մոտ ու իր հետևից մաքրել հատակը (տեսանյութ)
ՏեսանյութերDutch Review.com-ը նշում է, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն խորհրդարան մտնելու ժամանակ թղթե բաժակից սուրճ է թափել գետնին, այնուհետ հատակը լվանալու հարմարանք է խնդրել մաքրուհիներից ու ինքնուրույն մաքրել աղտոտված հատվածը: Ականատեսները ծափողջույններով են դիմավորել քաղաքական գործչի արարքը, մաքրուհիները քաջալերել են նրան, իսկ համացանցի օգտատերերը, տեսնելով համապատասխան տեսանյութը, արտահայտել են իրենց հիացմունքը:
Նշվում է նաև, որ խորհրդարանական թղթակից Իրեն Օստվեյնի խոսքով՝ Ռյուտեն գիտեր, որ այդ պահին տեսանկարահանող խցիկներն աշխատում են, սակայն նա «այնուամենայնիվ մնաց, մաքրեց կեղտն ու հպարտ է դրանով»:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»