Ազգային ժողովի հավանությանն է ներկայացվում Փաշինյանի կառավարության ծրագիրը. ՈւՂԻՂ
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 7-ին` ժամը 11.00-ին, գումարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:
Խոորհրդարանական ամենաշատ մանդատներն ունեցող ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի խոչընդոտելու կառավարության ծրագրի ընդունմանը, սակայն խմբակցության քաղաքական թևը դեմ կքվեարկի ծրագրին: Մի խումբ գործարար պատգամավորներ լքել են ՀՀԿ խմբակցությունը: Խմբակցությունը լքելու դիմումներ են ներկայացրել Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը: Հունիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտնեց, որ ինքը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ամբողջովին ձևավորվել է նոր կառավարությունը, որը հունիսի 1-ին հաստատել է իր ծրագիրն ու ներկայացրել ԱԺ:
Այս ծրագիրը փորձագիտական շրջանակների կողմից անվանվում է անցումային և որպես առաջնահերթություն սահմանում է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»