Աղվան Վարդանյանը գնաց, Սպարտակ Սեյրանյանը եկավ (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ արտահաերթ նիստի ընթացքում, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն Սպարտակ Սեյրանյանը երդում տվեց։
Հիշեցնենք՝ Սպարտակ Սեյրանյանը պատգամավորական մանդատ ստացավ այն բանից հետո, երբ ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության նախկին քարտուղար Աղվան Վարդանյանը հեռացվեց խմբակցությունից և կուսակցությունից՝ հարազատ կուսակցությանը դեմ գնալու եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը կողմ չքվեարկելու համար:
«Հանուն համազգային նպատակների և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ստանձնած իմ պարտականությունները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պաշտպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանության համար»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց Սպարտակ Սեյրանյանը։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»