Վարդան Մինասյանը` Յուրա Մովսիսյանի մասին
ՏեսանյութերՀայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև հավաքական վերադարձած Յուրա Մովսիսյանի մասին:
Մարզիչը նշեց, որ Մովսիսյանի հավաքական գալն իր համար շատ կարևոր էր` հավելելով, որ ֆուտբոլիստը ցանկանում է հավաքականին տալ իր առավելագույնը:
«Յուրա Մովսիսյանի գալը հավաքական՝ ինձ համար շատ կարևոր է: Ինքը շատ ժամանակ էր անցկացնում հավաքականում: Երեք օր Ավստրիայում մեզ հետ մնաց: Այն շփումը, որ տեսնում էի տղաների հետ, ինձ շատ դրական լիցքեր էր տալիս: Նրա գալը դրական էր:
Յուրայի մոտիվացիան շատ բարձր է: Նա շատ մեծ ցանկություն ունի հավաքականին տալ իր առավելագույնը»,-ասաց Վարդան Մինասյանը:
Ասուլիսի ուղիղ հեռարձակումը՝ ՀՖՖ-ի տեսանյութում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում