«Ինչ-որ մի պահի այդ գործընթացը պետք է կանգնի». Դավիթ Տոնոյանը՝ բանակից խուսափածներին հնարավորություն տալու մասին (տեսանյութ)
ՔաղաքականՊաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախկին նախարարի օրոք ներդրված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը շարունակվելու են:
Նա ընդգծեց՝ Զինված ուժերը դուրս են մնալու քաղաքական գործընթացներից:
Տոնոյանն, անդրադառնալով բանակային մի շարք խնդիրների, ընդգծեց հատկապես բանակում չծառայած և 27 տարին լրացած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հայրենիք վերադարձող ցանկացած մեկն, ով պատրաստակամություն կհայտնի ծառայել բանակում՝ որևէ պատասխանատվության չի ենթարկվի:
«Սակայն ինչ-որ մի պահի այդ գործընթացը պետք է կանգնի, որովհետև այսօր 14-15 տարեկանը արդեն 27 տարեկանում չպետք է այդպիսի հնարավորություն ունենա, թե չէ՝ ստացվում է՝ մենք անընդհատ խրախուսում ենք: Այսինքն՝ գնացեք, 27 տարին կլրանա, որոշակի գումար կվճարեք և կազատվեք բանակում ծառայելուց»,- ասաց Տոնոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»