Հեծանիվ քշող 4-ամյա աղջնակը ժեստով շնորհակալություն է հայտնել բեռնատարի վարորդին ու համացանցի աստղ դարձել (տեսանյութ)
ՏեսանյութերLenta.ru-ն գրում է, որ Շոտլանդիայի Ջեդբորո քաղաքի 4-ամյա բնակչուհի Ռոդա Ջոնսը համացանցի աստղ է դարձել, երբ նրա ծնողները հրապարակել են նրա մասնակցությամբ տեսանյութը:
Twitter-ում հրապարակված տեսանյութում աղջնակը ժեստով շնորհակալություն է հայտնում բեռնատարի վարորդին՝ ցույց տալով մեծ մատը:
«Մենք այնքան հաճախ ենք կիսվում հեծանվորդների շուրջ կատարվող սարսափելի տեսանյութերով, որ Ջեդբորոյով անցնող բեռնատարի այս բացառիկ համբերատար ու զգույշ վարորդը, ինչպես նաև՝ Ռոդայի պատասխանն արժանի են կիսվելու: Նա (վարորդը) չկա Twitter-ում, սակայն մենք շնորհակալություն ենք հայտնել նրան անձամբ»,- տեսանյութը մեկնաբանել է ընտանիքը:
Նշենք նաև, որ Ջոնս ընտանիքը բլոգ է վարում հեծանվորդների մասին: Ռոդան ու իր ծնողները՝ Թոմը և Քեթին, հեծանվասպորտով են զբաղվում:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»