Վախեցել էի, մտածում էի՝ հիմա կսպանեն. Մոսկվայում սարսափելի վթարի հեղինակը հարցաքննվել է (տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանությունը հրապարակել է շաբաթ օրը Մոսկվայում երկրպագուների ամբոխի մեջ մխրճված տաքսիի վարորդի հարցաքննության տեսանյութը, հաղորդում է «Վեդոմոստի»-ն:
Ղրղստանից Անարբել Ուուլը Չինգին պարզաբանել է, որ վթարից վայրկյան առաջ քնել է ղեկին, շփոթել է գազի ոտնակն արգելակման ոտնակի հետ եւ դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից:
Վարորդը հայտարարել է, որ ցավում է տեղի ունեցածի համար, եւ պարզաբանել է, թե ինչու է փորձել փախչել դեպքի վայրից. «Վախեցել էի, մտածում էի՝ հիմա կսպանեն: Որքա՜ն մարդ կար այնտեղ»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)