Ոճաբանները քննադատել են Մեգան Մարքլի 5.000 դոլարանոց «մեծ» զգեստը (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերDaily Mail-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նոր անդամ Մեգան Մարքլի անձի շուրջ հանրության հետաքրքրությունը բավականին մեծ է, բոլորին հետաքրքրում է՝ ինչպես է հագնվում և հանրության առաջ ինչպես է իրեն դրսևորում արքայազն Հարրիի կինը:
Անցած հանգստյան օրերին Սասեքսի դուքսն ու դքսուհին մասնակցել են մտերիմ ընկերոջ հարսանյաց արարողությանը, որի առիթով 36-ամյա դքսուհին կրել է ավելի քան 5.000 դոլար արժողությամբ Oscar de la Renta զգեստ:
Ոճաբանները շտապել են քննադատել Մարքլին նման ընտրության համար՝ ընդգծելով, որ երկարափեշ զգեստը կարծես մեծ է ու նրբակազմ դքսուհու հագով չէ:
Այնպիսի տպավորություն է՝ կարծես Մարքլը «կորչում» է այդ զգեստի մեջ:
Մասնագետնհերը խորհուրդ են տալիս դքսուհուն՝ նախապատվություն տալ դասական ոճին ու բարակ իրանն ընդգծող մոդելներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)