«Ժառանգություն»-ը ոչ մեկի կարիքը չունի (տեսանյութ)
Քաղաքական«Ժառանգություն»-ն ակտիվ մասնակցելու է առաջիկայում կայանալիք արտահերթ ընտրություններին:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց` իրենք լինելու են նոր իշխանության կողքին: «Ժառանգություն»-ը միակ խորհրդարանական կուսակցությունն է, որ երբևէ իշխանություն չի եղել, իշխանությունների հետ երբևէ չի համագործակցել, ««Ժառանգություն»-ը մշտապես նորարարական ծրագրեր է ներկայացրել և այս անգամ էլ բացառություն չէ»:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին` ի՞նչ ձևաչափով է «Ժառանգություն»-ը մասնակցելու արտահերթ ընտրություններին, Մարտիրոսյանը պատասխանեց. «Այս պահին ֆորմատի առումով դեռևս որևէ որոշում չկա և կարծում եմ՝ չի էլ կարող լինել, որովհետև ֆորմատը վերջին պահին պարզ կլինի` տվյալ պահի քաղաքական վերադասավորումների շրջանակում»,-ասաց նա:
Նա նշեց` թեև իրենք հայտարարել են, որ ճիշտ կլինի, որ համաժողովրդական շարժումը միասնական ճակատով մասնակցի, բայց դա չի նշանակում, որ խորհրդարան անցնելու համար իրենք որևէ մեկի կարիքն ունեն. «Գտնում ենք` դա ճիշտ է քաղաքական առումով, ժողովրդի և երկրի շահերը պաշտպանելու առումով»,- նշեց Մարտիրոսյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)