Վարորդի ուշագնացությունից հետո ուղևորներին հաջողվել է կանգնեցնել ավտոբուսը (տեսանյութ)
ՏեսանյութերՉինաստանում ավտոբուսի երկու ուղևորի հաջողվել է կանգնեցնել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսը, երբ վարորդն ուշագնաց է եղել։ Դեպքը տեղի է ունեցել Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքում։
Ավտոբուսում անվտանգության տեսախցիկն արձանագրել է պահը, թե ինչպես է վարորդն ուշագնաց լինում՝ անկախ իր կամքից պտտեցնելով ղեկը դեպի աջ։
Վայրկյաններ անց նրա մոտ են վազում երկու տղամարդ, նրանցից մեկը նետվում է վարորդի տեղը, ուղղում ղեկն ու կանգնեցնում մեքենան, իսկ մյուսը զննում է ուշագնաց վարորդին։ Արդյունքում՝ ավտոբուսի 30 ուղևորներից ոչ ոք չի տուժել, վարորդին հոսպիտալացրել են գլխուղեղի կաթված ախտորոշմամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)