Սեյրան Սարոյան. «Մանվելի աջ ձեռը չի իմացել՝ ձախ ձեռն ինչ ա անում...» (տեսանյութ)
Քաղաքական
«Մի քանի ամիս առաջ հիշում եք` ասացի՝ ով զինվորի բաժինը գողանա, եթե դատախազը չպատժի, ապա Աստված կպատժի: Աստված արդեն իրեն պատժել է, հիմա էլ դատախազն է պատժելու: Հիմա էլ եմ ասում, թող բոլորը լսեն՝ ով բանակից գողություն է արել, տանեն հետ տան, որովհետև մեկ է՝ պատժվելու են։ Ես մտածում եմ, թե ինքը ոնց է իմ դեմքին նայելու, որովհետև այնպիսի երդումներ է կերել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը` խայտառակություն որակելով Մանվել Գրիգորյանի պահեստներում ԱԱԾ իրականացրած գործողությունների արդյունքում բացահայտած փաստերին։
Նա հավաստիացրեց` ինքը տեղյակ չի եղել այդ ամենից, իր համար ևս անակնկալ է եղել. «Զենք՝ բոլոր երկրապահներն էլ կարող են ունենալ, բայց զինվորի բաժինը գողանալն անընդունելի է: Ես շոկի մեջ եմ։ Էդ երեխեքի նամակները, որ տեսա, ես մեռած էի, թաղած չէի։ Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողացողի մակարդակի։ Ի՞նչ չուներ ինքը, ի՞նչն էր պակաս»,- Սարոյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանն ասել է, որ հետագայում կվերականգնի իր պատիվն ու հեղինակությունը, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Ի՞նչ պատիվ: Զատիկից հետո կարմիր ձուն ո՞ւմ է պետք: Հիմա թող իրան ճղի, ասի, թե էդ տուշոնկեն էս կամ էն ճանապարհով է իրենց տուն եկել, իրան էլ ոչ մի բան չի փրկի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)