Սպանել են 20-ամյա ռեփերի (տեսանյութ)
ՏեսանյութերTMZ-ը գրում է, որ ռեփերների կյանքն այնքան կարճ է։, ու դա, կարծես, օրինաչափություն է դարձել, քանի որ բոլոր երիտասարդ ռեփերները ներգրավված են ինչ-որ մութ գործերում, որոնք միշտ տխուր են ավարտվում։
Ֆլորիդայում՝ Մայամիի մոտակայքում, երկու աֆրոամերիկացի կրակել ու սպանել են 20-ամյա ռեփեր XXXTentacion-ին (Ջասեյ Դուեյն Օնֆրոյ): Երաժիշտին սպանել են ավտոմոբիլային սալոնի մոտ։
Ռեփերն իր համար մոտոցիկլետ էր ընտրում, երբ նրան երկու դիմակավոր տղամարդ է մոտեցել։
Նրանք երաժշիտից պահանջել են փող, իսկ երբ վերջինս հրաժարվել է տալ, կրակել ու սպանել են նրան տեղում՝ ռեփերի ավտոմեքենայից գողանալով Louis Vuitton պայուսակը, որի մեջ, ենթադրաբար, կանխիկ գումար է եղել, ապա դիմել են փախուստի։
Տարբեր աստղեր սկսել են իրենց ցավակցությունը հայտնել, առաջիններից մեկը Twitter-ում արձագանքել է Քանյե Ուեսթը՝ գրելով, որ հանգուցյալի ստեղծագործությունները ոգեշնչում էին իրեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)