Մետրոյում պայթյուն է որոտացել (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերKorrespondent.net-ն գրում է, որ Լոնդոնի հարավում՝ «Սաութգեյթ» մետրոկայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 5 մարդ։
Տուժածներից երեքին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, ևս երկուսին բժիշկները ստիպված են եղել հոսպիտալացնել։
Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ պայթյունի պատճառ է հանդիսացել էլեկտրալարերի կարճ միացումը։ Միջադեպն ահաբեկչության հետ, ըստ նախնական տվյալների, որևէ կապ չունի։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Ավելի վաղ նշվել է, որ պայթյունը որոտացել է այն պահին, երբ մետրոյում աշխատող ոստիկանները զննելիս են եղել կասկածելի փաթեթը, որը թողնված է եղել կայարանի տարածքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)