Daily Mail-ը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահվող արջերի մասին (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերDaily Mail-ը անդրադարձել է Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող կենդանիների պայմաններին և նրանց ազատ արձակմանը:
Արջերի ազատ արձակման պահը բրիտանական լրատվամիջոցն անվանել է «փրկություն հայկական դժոխային կենդանաբանական այգուց»: Նշենք, որ Կենդանիների փրկության միջազգային բարեգործական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես են աշխատակիցներն ազատում փոքրիկ վանդակներում պահվող արջերին: Ըստ աշխատակիցների, առաջին արջը պետք է լիներ 5-6 տարեկան, սակայն, պարզվում է, որ կենդանին ավելի մեծ է, պարզապես փոքր է երեւում:
«Կենդանու վատ սնվելն է թերեւս պատճառը, որ փոքր է երեւում»,- գրում է բրիտանական կայքը։
Հիշեցնենք, որ արդեն նախկին պատգամավորը ձերբակալվեց, ապա կալանավորվեց նրան պատկանող պահեստներում ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկություններից ու սկանդալային բացահայտումներից հետո։
Նշենք նաև, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվել են 5 գորշ արջ, 1 վագր, 8 քարայծ, 1 եղնիկ, 2 սիրամարգ և այլ հավազգիներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)