6-րդ վարչությունում բացահայտվում են չարաշահումներ. Օսիպյան (տեսանյութ)
Տեսանյութեր«ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն) բացահայտվում են չարաշահումներ: Դրանց մասին ոստիկանության լրատվական վարչությունն այսօր հանդես կգա հայտարարությամբ, իսկ ձերբակալությունների մասով` ընթացքը ցույց կտա»,- այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ոստիկանությունը և ԱԱԾ-ն առաջնորդվում են իրենց օրենքներով, որոշումներով, օպերատիվ տեղեկություններով»,-նկատեց նա, ապա, անդրադառնալով երեկվա բացահայտումներին, նշեց, որ դրանք պայմանավորված էին օպերատիվ տեղեկություններով, որոնք ենթակա չեն բացահայտման:
Անդրադառնալով քրեական հեղինակությունների նկատմամբ կատարվող գործողություններին՝ Օսիպյանն ասաց․ «Նրանք ևս ՀՀ քաղաքացիներ են, ունեն իրենց իրավունքներն ու պարտականությունները. անկախ ամեն ինչից՝ ցանկացած ոք պետք է ենթարկվի օրենքին»:
Տեսանյութը` ԼՈւՐԵՐ.com-ի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)