Կիևի բենզալցակայանում «ինքնասպասարկման» հետևանքով պայթյուն է որոտացել (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպես փոխանցում է vesti.ru կայքը, հունիսի 21-ի գիշերը, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, մի վարորդ, մոտենալով բենզալցակայանին, չի սպասել, որպեսզի աշխատակիցները մոտենան և ինքնուրույն է փորձել լիցքավորել մեքենան:
Տեսանյութում երեւում է, որ լիցքավորելուց հետո նա վճարում է, բայց մոռանում է անջատել լիցքավորիչը և միանգամից նստում է մեքենան:
Վարորդի շարժվելուց մի քանի վայրկյան անց տեղի է ունենում պայթյուն, որին հետևում է հրդեհը:
Շնորհիվ հակահրդեհային համակարգերի, հրդեհը մարվել է 11 րոպեի ընթացքում:
Վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ հասարակական վտանգ ներկայացնող միջոցով այլոց գույքին վնաս պատճառելու, ոչնչացնելու հոդվածի հիման վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)