Հրդեհ է բռնկվել 32-հարկանի բիզնես կենտրոնում (տեսանյութ, լուսանկարներ)
Տեսանյութեր«ՀաբերԹյուրք»-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում հրդեհ է բռնկվել 32-հարկանի երկնաքերում: Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Մասլաք թաղամասի Բիլիմ փողոցի վրա։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է շենքի 10-րդ հարկում, հրշեջ-փրկարարներից այն մարելու համար պահանջվել է ավելի քան մեկուկես ժամ։ Կրակը հանգցնելու համար փրկարարները ստիպված են եղել կոտրել բիզնես կենտրոնի պատուհանները։
Աղբյուրը տուժածների մասին որևէ տեղեկություն չի հաղորդում, հայտնի է, որ շենքը լուրջ նյութական վնաս է կրել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)