Թրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեց Վարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանը Հորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմաց Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորը Զոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալում ԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ Սքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքը Զապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքում Ուկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործում Ղրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինը 

«Մենք ապրում ենք ատոմային ռումբի վրա». Եղվարդի բնակիչները պահանջում են դադարեցնել գործարանի կառուցումը (տեսանյութ)

Տեսանյութեր

ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նատի» թաղամասի բնակիչներն ահազանգում են. «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանը վտանգելու է իրենց կյանքն ու առողջությունը: Բնակիչները պահանջում են դադարեցնել գործարանի կառուցումը, որը գտնվում է անմիջապես բնակելի տների եւ պտղատու այգիների կողքին, հաղորդում է «ԵկոԼուրը»: 

«Մենք ապրում ենք ատոմային ռումբի վրա, ինչ փաստաթուղթ էլ ներկայացնեն, ինչքան էլ մեզ համոզեն, մենք հասկանում ենք` գործարանը ինչ վտանգ է ներկայացնում…մեր այգիները, ամեն ինչը հեչ է լինելու, իսկ եթե հանկարծ պայթեց այդ գործարանը, ո՞ւր ենք գնալու, օդ ենք թռնելու…տարաների վրա օդի, գազերի համար տեղ են թողնելու, եւ այդ գազերի գոլորշին որ դուրս եկավ, բնությանն ու մարդկանց վնաս է լինելու…այդ տարաները բաց երկնքի, արեւի տակ շիկանալու են, գոլորշին ո՞ւր պետք է գնա, պետք է մենք շնչենք…մեր պահանջն է կամ վերացվի սա այստեղից, կամ մեզ փոխհատուցում տան, մենք այստեղից գնանք, պրծնենք», - «ԷկոԼուրի» հետ զրույցում ասացին «Նատիի» բնակիչները:

Նավթավերամշակման արտադրությունները մթնոլորտ են արտանետում ծանր մետաղներ, ծծմբի օքսիդ, ազոտի օքսիդ, դիօկսին, ածխածնի օքսիդ, ածխաթթու, բենզոլ, հիդրոֆիլականթթու, քլոր եւ այլն:

«Այս բոլոր նյութերը խիստ վտանգավոր են մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար: Առաջացնում են վերին շնչառական ուղիների լուրջ հիվանդություններ ընդհուպ մինչեւ ասֆիկսիայի (շնչահեղձության): Մասնավորապես դիօկսինները կայուն օրգանական քիմիկատներ են, որոնք հանգեցնում են օնկոլոգիական հիվանդությունների առաջացմանը: Այս նյութերը, աղտոտելով շրջակա միջավայրը` սպանում են կենսաբազմազանությունը: Մարդու, բուսական եւ կենդանական աշխարհը վտանգված են այս նյութերով աղտոտված տարածքում»,- ասաց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը:

«Նատի» թաղամասը շուրջ 250 բնակիչ ունի: Մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ, աճեցնում են պտղատու այգիներ: Այս թաղամասում նավթավերամշակման գործարանի մեծամասշտաբ շինարարական աշխատանքներն «ԱրմՕյլ» ընկերությունը մեկնարկել է դեռ 2015 թ-ի գարնանը: Սակայն ընկերության հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ գործարան են կառուցում:

Շինարարության սկզբում բնակիչները նույնպես չեն տեղեկացվել, թե ինչ գործարան է կառուցվում: Ամեն ինչ պարզվել է 2017թ-ին, երբ գործարանի տարածքում սկսել են մոնտաժել տարաները: Եղվարդցիների ահազանգի արդյունքում ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը որոշում է ընդունել դադարեցնել գործարանի շինարարությունը, այնուհետեւ շինարարական աշխատանքները վերսկսվել են:

«Խախտվել են մեր իրավունքները` կյանքի, առողջության: Խախտվել է նաեւ մեր սեփականության իրավունքը: Եթե հիմա մեկը ցանկանա վաճառել իր տունը, ո՞վ կգնի: Խախտվել են տեղեկատվության, որոշումների ընդունմանը մեր մասնակցության իրավունքները: Մեզ ի սկզբանե չեն տեղեկացրել, թե ինչ են կառուցում, իսկ երբ մենք հետաքրքրվել ենք, մեզանից թաքցրել են: Քանի որ մեր կյանքի եւ առողջության հետ է կապված, միանշանակ պետք է դադարեցվի գործարանի կառուցումը, ուրիշ տարբերակ չկա», - «ԷկոԼուրին» ասաց բնակիչներից Արթուր Թումասյանը:

Հիշեցնենք, որ Եղվարդում նավթավերամշակման գործարանի կառուցման առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի համար հիմք է հանդիսացել այն, որ Եղվարդ համայնքի պաշտոնատար անձինք «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցապատման նպատակով թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող նորմատիվ իրավական ակտերով սահմանված համալիր փորձաքննության,գնահատման եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կատարման անհրաժեշտությունը քողարկելու նպատակով համայնքի վարչական մարմնում պահվող քաղաքաշինական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:

ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ չարաշահումների բազմակողմանի քննությունն ապահովելու, կեղծիքներ թույլ տված պաշտոնատար անձանց շրջանակը հստակեցնելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Չնայած հարուցված քրեական գործին, ԷկոԼուրի տեսախցիկը ֆիքսեց, որ գործարանի շինարարական աշխատանքները շարունակվում են:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորըԶոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալումԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասինԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանը
Ամենադիտված