909 սմ. աշխարհի ամենաերկար եղունգների տերը կտրել է դրանք (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերScmp.com կայքը գրում է, որ Հնդկաստանի բնակիչ Շրիդհար Չիլալը, որը 66 տարի երկարացրել էր եղունգները, վերջապես կտրել է դրանք ու փոխանցել Նյու Յորքի թանգարաններից մեկին:
Ավելի վաղ տղամարդը գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ աշխարհում ամենաերկար եղունգներն ունենալու համար:
Եղունգները կտրելու գործողությունն անցկացվել է հանդիսավոր մթնոլորտում՝ Նյու Յորքում: Մասնագետը, կրելով հատուկ պաշտպանիչ դիմակ, գործիքով կտրել է ռեկորդակիր եղունգները:
Ութսուներկուամյա տղամարդը մանրամասնել է, որ եղունգներն աճեցրել է 14 տարեկանից սկսած: Նրա մտքում նման գաղափար է առաջացել այն ժամանակ, երբ նա պատահաբար կոտրել է ուսուցչի երկար եղունգը: Հայտնի է, որ ուսուցիչն ամենայն խստությամբ նախատել է նրան՝ ասելով, որ տղան իրեն չի հասկանա, քանի որ երբեք այդքան երկար եղունգ չի աճեցրել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)