Մոդել և ձեռներեց Քայլի Ջեները՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, կդառնա աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը, որն ինքնուրույն է վաստակել իր կարողությունը։ Նրա լուսանկարը հայտնվել է ամերիկյան Forbes պարբերականի հերթական համարի շապիկին՝ նվիրված աշխարհի ամենահարուստ կանանց։
Քայլի Ջեները, ով օգոստոսին 21 տարեկան կդառնա, 2016թ.-ին հիմնել է կոսմետիկ միջոցների սեփական ապրանքանիշը և ներկա դրությամբ 900 մլն դոլար վաստակել։ Պարբերականի կարծիքով՝ մեկ տարի անց աղջիկը կդառնա աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը՝ շրջանցելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։ Վերջինս իր առաջին մեկ միլիարդը 23 տարեկանում է վաստակել։