ԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ Սքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքը Զապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքում Ուկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործում Ղրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինը Հայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Կիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ է Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները Փաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են 

Սեպտեմբերի 2-ին Մոնակոյում կնշվի Արամ Խաչատրյանի 115-ամյակը (տեսանյութ)

Տեսանյութեր

Մոնակոյում սեպտեմբերի 2-3-ը կանցկացվեն Հայաստանի օրեր՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին: Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, նախատեսված է համերգ համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի և աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մասնակցությամբ: Համերգը կայանալու է «Մոնտե Կառլո» օպերային թատրոնում:

Հրավիրված ասուլիսում Հայաստանի օրերը Մոնակոյում, «ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO»  խորագրով միջոցառման նախաձեռնող և կազմակերպիչ Վրույր Փենեսյանը նշեց, որ վայրի ընտրությունը պատահական չէ:

«Հենց այդ համերգասրահում էր, որ 1974 թվականին Արամ Խաչատրյանը համերգով հանդես եկավ: Նախատեսված համերգից առաջ «Մոնտե Կառլո» օպերային թատրոնի նախասրահում կկազմակերպվի Արամ Խաչատրյանի լուսանկարների ցուցահանդես: Համերգը կրելու է բարեգործական բնույթ, որը միտված կլինի աջակցելու Հայաստանում գործող «Օգնեմ» և «Ֆոնդ 100» հիմնադրամներին»,-ասաց Վրույր Փենեսյանը: Երկրորդ օրը նախատեսվում է Մոնակոյի հյուրանոցներից մեկում կազմակերպել հայկական լյուքս դասի արտադրանքի ցուցադրություն: Ներկայացվելու են հայկական կոնյակն ու գինին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշեց, որ հրաշալի հնարավորություն է հոբելյանական տարում մեծ մաեստրոյին ներկայացնել Մոնակոյում մի շատ հետաքրքիր ցուցադրությամբ:

«Ասեմ, որ արդեն ապրիլին նման ցուցահանդես կազմակերպվեց Մալթայի մայրաքաղաք Վալետայում, որն այս տարի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքն է: Այդ ցուցադրությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց, և ես շատ ուրախ եմ, որ առաջարկ եղավ այդպիսի ցուցադրությամբ ներկայանալ Մոնակոյում՝ մի երկրում, որտեղ հանդես է եկել Արամ Խաչատրյանը»,-ասաց Արմինե Գրիգորյանը՝ ներկայացնելով հետաքրքիր պատմություն Արամ Խաչատրյանի՝ Մոնակո կատարած այցելության հետ: Երբ նա հյուրընկալվել է Ֆրանսիայում, աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ որոշել են այցելել Մոնակո: Այդ ժամանակ Մոնակոյի արքայազնն իր կնոջ հետ երկրում չի, իսկ երբ իմացել է, թե ինչ հյուրեր են եկել, իրենց այցը ընդմիջել են և վերադարձել Մոնակո, որպեսզի ընդունեն նրանց: Այդ ժամանակ արքայազնն Արամ Խաչատրյանին առաջարկել է 1974 թվականին անցկացվող փառատոնի շրջանակում ելույթ ունենալ, և ստեղծագործություն գրել հատուկ այդ փառատոնի բացման արարողության համար:

Այժմ այդ նույն բեմում են հանդես գալու Հասմիկ Պապյանն ու Նարե Արղամանյանը:

«Շատ ուրախ եմ, որ առիթ ունեմ նորից վերադառնալ «Մոնտե Կառլո» օպերային թատրոն՝ հանդես գալու այսպիսի բացառիկ համերգով: Պետք է ասեմ, որ այս օպերային թատրոնն ընդհանրապես Եվրոպայի համերգասրահների, թատրոնների մարգարիտներից մեկն է: Համերգին հնչելու են բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի»,-ասաց Հասմիկ Պապյանը: Նա «Մոնտե Կառլո» օպերային թատրոնում երգել է նաև 2009 թվականին: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասինԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջ
Ամենադիտված