5-ամյա երեխան 20 րոպե կախված է մնացել 19-րդ հարկի պատշգամբից (տեսանյութ)
ՏեսանյութերLife.ru-ն գրում է, որ Չինաստանում 5 տարեկան տղան 20 րոպե շարունակ կախված է մնացել 19-րդ հարկի պատշգամբից, մինչ նրան օգնության են հասել։
Երեխան եկել էր տատիկի տուն հյուր՝ չինական Շենչժե քաղաք։ Փոքրիկն արթնացել է այն ժամանակ, երբ տատիկը բակ է իջել՝ պարի պարապմունքների համար։
Տատիկին փնտրել սկսած երեխան դուրս է եկել 20-րդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբ և ընկել մեկ հարկ ներքև։ Այնտեղ, սակայն, նա հասցրել է ամուր բռնվել պատշգամբի ձողերից, ինչի շնորհիվ նրան հաջողվել է փրկվել։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)