Facebook-ը չի հեռացնի Հոլոքոստը հերքող հաղորդագրությունները․ Ցուկերբերգ (տեսանյութ)
ՏեսանյութերРИА Новости-ն գրում է, որ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր ու ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ իրենք չեն հեռացնելու սոցցանցից Հոլոքոստը հերքող հաղորդագրությունները, թեև ինքն անձամբ հրեաների ցեղասպանության հերքումը վիրավորական է համարում։
«Ես հրեա եմ, սակայն կա մարդկանց խումբ, որ հերքում է Հոլոքոստը։ Ես դա խորապես վիրավորական եմ համարում։ Սակայն, ի վերջո, ես չեմ կարծում, որ մեր հարթակը պետք է հեռացնի դա, քանի որ, իմ կարծիքով, կան բաներ, որոնք տարբեր մարդիկ ճիշտ չեն հասկանում։ Ես չեմ կարծում, որ նրանք դա դիտավորյալ ճիշտ չեն հասկանում», - ասել է Ցուկերբերգը։
Նա նաև ընդգծել է, որ չի արդարացնում Հոլոքոստը հերքողներին, և հավաստիացրել է, որ եթե հրապարակումներն «իրենց չափը անցնեն», այսինքն՝ պարունակեն բռնություն կամ ատելություն մարդկանց որևէ խմբի նկատմամբ, ապա հաղորդագրությունը միանշանակ կհեռացվի ցանցից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան