Եթե մենք հիմա մի նորաթուխ, կարմրաթուշ նոր մասնագետի բերենք մաքսային, դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեն․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
ՏեսանյութերՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Լևոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» քրոջ որդու՝ Բագրատաշենի մաքսակետի պետի նշանակման հարցին։
«Սուտ է, որ այդ անձը «Ալրաղացի Լյովիկի» քրոջ որդին, սուտ է, որ ինքը անփորձ է: Այդ անձը «Ալրաղացի Լյովիկի» քրոջ որդին չէ այն պարզ պատճառով, որ «Ալրաղացի Լյովիկը» քույր ունի, բայց քույրը տղա չունի, թեեւ՝ ինչ-որ հեռավոր ազգակցական կապ ունեն այնուամենայնիվ: Մտահոգություն կա, որ աշխատակիցներն ասել են, թե տվյալ պաշտոնյան մասնագիտական առումով պատրաստված չէ և կոռուպցիայի հետ է կապված: Այս կապակցությամբ ծառայողական քննություն եմ նշանակել՝ պարզելու՝ մեր աշխատակիցները նման բան ասե՞լ են, թե՞ ոչ, և, ընդհանրապես, նրան վերագրվող երևույթներն իր հետ կապ ունեն, թե՝ ոչ»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը։
Նա սուտ որակեց Բագրատաշենի մաքսակետի պետի թե՛ Ալրաղացի Լյովիկի քրոջ լինելու, և թե՛ անփորձության մասին խոսակցությունները:
Անանյանն, անդրադառնալով ՊԵԿ-ում քննվող և նոր հարուցված քրեական գործերին, նշեց, որ հուլիսի 9-ից մինչ օրս պետական բյուջե է վերականգնվել 2,5 մլրդ դրամ.
«Կառավարության նախորդ նիստում վարչապետը հայտարարել էր պետությանը հասցված 20 մլրդ 622 մլն դրամի մասին, որից այդ պահի դրությամբ բյուջե վերականգնվել էր 800 մլն դրամը, իսկ այսօր այդ թիվը հասել է 2,5 մլրդ-ի: Մոտ օրերին նորից մուտքագրումներ կլինեն»,- նշեց ՊԵկ նախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)