Օբաման պարել է «Մանդելայի պարը» (տեսանյութ)
ՏեսանյութերThe Guardian-ը գրում է, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ծննդյան 100-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։
Միջոցառման ժամանակ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը փորձել է պարել հանրահայտ «Մադիբա»-ն կամ «Մանդելայի պարը», ինչից հետո Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռաֆամոսան ընդգծել է, որ Օբաման Մանդելայից վատ է պարում:
Հիշեցնենք, որ Մանդելան ու Օբաման ծանոթացել են 2005թ.: Հայտնի է, որ քաղաքական գործիչները մտերիմ հարաբերություններ են ունեցել: 2013թ. ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Օբաման մահախոսական է կարդացել Մանդելայի հուղարկավորության արարողության ժամանակ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)