Ադրբեջանցի քաղբանտարկյալը խնդրում է Ալիևին, որպեսզի միջամտի իր գործին
Բլոգոսֆերա
Քաղաքական բերլուծաբան Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է
«Ադրբեջանցի քաղբանտարկյալը խնդրում է Ալիևին, որպեսզի միջամտի իր գործին:
Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը, ում համար հունվարի 19-ին խոշոր ցույց տեղի ունեցավ Բաքվում ու ձերբակալվեցին մի շարք անձիք, խնդրանքով դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալևին, որպեսզի նա միջամտի ու իր դեմ իրականացվող քրեական գործը արդար լուծում ստանա:
Հուսեյնովին իր կողմնակիցները համարում են քաղբանտարկյալ, ով հայտնվել է ճաղերի հետևում նույն Ալիևի իշխանությունը քննադատելու համար:
Ադրբեջանի նախագահը իր հերթին արդեն միջամտել է ընթացող քրեական գործին և նույնիսկ կոչ է արել երկու կողմերին գնալ երկխոսության:
Ահա այն ամենը ինչ պետք իմանալ Ադրբեջանում բողոքի ցույցի և ձևական պահանջների մասին»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել