Մխիթարյանը չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղին
Սպորտ
Հայաստանի հավաքականի իսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղին:
Այս մասին գրում է Football London-ը: Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Արսենալ»-ը կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Մխիթարյանը խաղին չի մասնակցի վնասվածքի պատճառով:
Մխիթարյանը հավանաբար լոնդոնյան թիմին կկարողանա օգնել միայն հունվարի 29-ին կայանալիք Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Քարդիֆ»-ի դեմ խաղում:
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հունվարի 25-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում