Տիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշը Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին Հունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուց Դեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումը Մեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Մեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում Թեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասին Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1 Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված 34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը 

Պարտություն ՄԻԵԴ-ում. օտարերկրյա ընկերությունը հաղթել է Հայաստանին

Իրավունք

Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում գերմանական Scholz AG կորպորացիան հաղթանակ է տարել ՀՀ կառավարության դեմ՝ պարտավորոեցնելով հայկական կողմին 3600 եվրո փոխհատուցում վճարել:

Նշենք, որ ՄԻԵԴ-ում գերմանական Scholz AG կորպորացիայի շահերը ներկայացնում էր փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ տվյալ գործով ինքն զբաղվում է 2008 թվականից, իսկ հայաստանյան ներկայացուցիչը եղել է Դավիթ Աբգարյանը: 

«Խնդիրներից մեկն այն էր, որ գերմանական ընկերության պահանջը մեր դատարանը երկար տարիներ հրաժարվել է քննել, արդյունքում խախտվել է արդար դատական կարգը»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը և հավելեց, որ այդ ամենը ցույց է տալիս մեր դատական համակարգի դրսևորած անլրջությունը օտարերկրյա ներկայացուցիչների հայցերի վերաբերյալ:

Մանրամասնենք, որ 1990-ական թվականներից սկսած՝ հայցվոր ընկերությունը կանոնավոր մետաղ է գնել Ա. Սաֆարյանից և Հայաստանում գրանցված Associates LLC ՍՊԸ-ից: 1999թ. փետրվարի 8-ին, 2000թ. ապրիլի 10-ին և 2003թ. ապրիլի 2-ին հայցվոր ընկերությունն ու իրեն պատկանող KBKS ընկերությունը երեք պայմանագիր են կնքել LLC-ի հետ, որի շրջանակում գերմանական ընկերությունները պարտավորվել են մետաղի դիմաց նախապես վճարել LLC-ին: 

2002թ. հայցվոր ընկերությունը LLC-ին տրամադրել է 100 000 եվրո վարկ, որը պետք է վերադարձված լիներ 2003թ. հունվարի 31-ի դրությամբ: Վարկի նպատակն էր օգնել LLC-ին մարել բանկից վերցված վարկը: Սակայն գերմանական ընկերության տրամադրած գումարը չի վերադարձվել: Նշվում է, որ LLC-ն չի կատարել իր պարտավորություններն ու նախապես ստացած գումարի դիմաց ավելի քիչ մետաղ է տրամադրել:

2005թ. ընկերությունների միջև իրականացված հաշվարկի արդյունքում պարզվել է, որ LLC-ն Scholz AG-ին պարտք է 1 213 824 դոլար: Բանակցություների արդյունքում հայցվոր ընկերությունը համաձայնել է թեթևացնել պարտքային բեռն ու այն հասցնել 613 824 դոլարի՝ այն նախապայմանով, որ LLC-ն պարտքի մնացած մասը՝ 600 000 դոլարը, կվճարի ըստ սահմանված ժամանակացույցի:

Կողմերի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում LLC-ն պարտավորվել է պարտքը մարել հինգ վճարումով, որից առաջինը պետք է տեղի ունենար 2005թ. դեկտեմբերի 15-ին:

Սակայն հայկական ընկերությունը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչից հետո Scholz AG-ն դիմել է Առևտրային դատարան: Դրան ի պատասխան LLC-ն դիմել է ՀՀ Առևտրի պալատի արբիտրաժային դատարան: Որոշ ժամանակ անց ՀՀ Առևտրի պալատի արբիտրաժային դատարան հայց է ներկայացնում նաև Scholz AG-ն, որը, սակայն, մերժվում է:

Հայտնի է, որ դիմելով ՄԻԵԴ՝ հայցվորը որպես նյութական փոխհատուցում պահանջել է 1 213 824 դոլար և 116 000 եվրո, իսկ որպես ոչ նյութական փոխհատուցում՝ 100 000 եվրո:

Սակայն պատասխանող կողմի, ՀՀ կառավարության կարծիքով, նյութական վնասի փոխհատուցման հայցը պետք է մերժվեր, քանի որ նրանց պնդած խախտման ու նյութական վնասի միջև հստակ կապ չկա:

ՄԻԵԴ-ը ևս նման կապ չի տեսել ու մերժել է հայցը: Սակայն վճռվել է, որ հայցվոր ընկերությունը պետք է 3600 եվրոյի չափով ոչ նյութական փոխհատուցում ստանա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման համար: Այսպիսով՝ ՀՀ կառավարությունը 3600 եվրոն պետք է վճարի երեք ամսվա ընթացքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն է
Ամենադիտված