Հանրայինն ավարտել է «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը ներկայացնող երգի հայտերի ընդունման փուլը
Հասարակություն
«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը ներկայացնող երգի հայտերի մրցույթի արդյունքում Հանրային հեռուստատեսության ստեղծագործական թիմը ստացել է շուրջ 300 հայտ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Ինչպես հաղորդեցին Հանրային հեռուստատեսության հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտերի ընդունման փուլն ավարտվել է։
«Ստացված հարյուրավոր հայտերից ինձ համար կան մի քանի արդեն սիրելի դարձած երգեր, որոնցից և պետք է ընտրություն կատարվի։ Մեր թիմին անհրաժեշտ է որոշակի ժամանակ վերջնական որոշումը կայացնելու և եվրատեսիլյան երգն իմ սիրելի երկրպագուներին ներկայացնելու համար»,-նշել է Սրբուհի Սարգսյանը, ով Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2019»-ում:
Մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում